Բժշկի հետ մարդկային կյանքեր փրկել ու նրանց նորից ժպտալու հնարավորություն տալ. բուժքրոջ առաքելությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգատար, բանիմաց, պատասխանատու. նրանք կանայք են, որոնց դերը չափազանց կարևոր և անփոխարինելի է բժշկության մեջ: Չի կարելի պատկերացնել բժշկի գործունեությունն առանց հոգատար բուժքույրերի: Իսկ բուժհաստատությունում ժպտադեմ ու բարեհամբույր վերաբերմունքի կարիք ունեն բոլորը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի վիրահատարանի ավագ բուժքույր Նունե Ամիրյանը նշեց, որ բուժքրոջ մասնագիտությունը սիրել է դեռ մանկուց, նա պատմեց, որ չնայած ծնողների երազանքն էր, որ նա դառնար բժիշկ, բայց, այնուամենայնիվ, շատ երջանիկ է, որ հենց բուժքույր է դարձել:

Չնայած 20 տարվա մասնագիտական դադարին, Նունեն չհրաժարվեց իր երկար տարիների երազանքից: Առավել շատ սիրելով բուժքրոջ՝ վիրահատարանում կազմակերպվող աշխատանքը, վերապատրաստվեց և գնաց այնտեղ, որտեղ տարավ երազանքը՝ հայտնվելով բժշկի կողքին՝ վիրահատական սեղանի շուրջ:

«Բուժքույր լինելը հեշտ չէ, բայց եթե աշխատանքին մոտենում ես սիրով, ապա ամեն ինչ ավելի արդյունավետ ու հեշտ է լինում»,- ասաց Նունե Ամիրյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր մասնագետ ունի իր առաքելությունը, իսկ բուժքրոջ առաքելությունն է բժշկի հետ մարդկային կյանքեր փրկելն ու նրանց նորից ապրելու և ժպտալու հնարավորություն տալը:

«Մեր աշխատանքում մենք գործ ունենք մարդու առողջության հետ, և ես ուրախ եմ, որ մենք մեր գործով կարողանում ենք առողջություն պարգևել մարդկանց: Իմ կարծիքով յուրաքանչյուր բժիշկ շատ ավելի հանգիստ է աշխատում այն դեպքում, երբ իր կողքին կանգնած է վստահելի բուժքույր»,- ընդգծեց մասնագետը:

Բուժքույր Նունեն մեզ մի փոքր պատմելով բարդ, բայց իր համար շատ հաճելի աշխատանքային օրվանից՝ նշեց, որ օրվա մեծ մասն անցկացնում է աշախատավայրում ու երբեմն նաև մոռանում ժամանակի մասին:

Մասնագետը պատմում է, որ ծանր ու պատասխանատու աշխատանքում երբեմն նաև լինում են զավեշտալի դեպքեր:

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր:

Նյութի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին