Հասարակական

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերանները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Ներկաները դիտեցին նաև ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում