Այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական․ Արցախի նախագահի ուղերձը մայիսի 9-ի առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր ու պանծալի էջերից մեկն է: Հայրենական մեծ պատերազմում մյուս ժողովուրդների հետ միասին մեր պապերի տարած հաղթանակը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը այն անուրանալի հաղթանակներն են, որոնք իրավամբ այդ օրը դարձրել են ազգային հպարտության խորհրդանիշ:

Ես ուզում եմ նախևառաջ գլուխ խոնարհել տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի, ինչպես նաև կենդանի հերոսների վաստակի առջև: Նրանց սխրանքն ու քաջագործություններն անմահ են և միշտ կլինեն հայրենասիրության ու անձնվիրության վառ օրինակ հետագա սերունդների համար:

Այսօր Արցախը կրկին հայտնվել է գոյութենական պայքարի կիզակետում: Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն հինգ ամիս շարունակվող շրջափակումը նպատակ ունի հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով կոտրել մեր ժողովրդի կամքն ու պայքարի ոգին, անվտանգային սպառնալիքի տակ ստիպել լքել հազարամյակների պատմություն ունեցող մեր պապերի հողը կամ դառնալ հպատակ:

Թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները մեզ համար նորություն չեն: Մենք դա լավ գիտենք, ինչպես և լավ գիտենք հայ ժողովրդի միասնականության ուժն ու զորությունը, որը դրսևորվել է մեր պատմության ամենավճռորոշ շրջափուլերում:

Այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական: Մենք երկմտելու կամ ընկրկելու իրավունք չունենք: Ճանապարհը մեկն է. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ: Այդ նպատակին պետք է ծառայեն բոլորիս ջանքերը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, պետք է նորից վերագտնենք ու փայփայենք հաղթական Եռատոնի խորհուրդն ու ոգին՝ որպես մեր կյանքի ուղենիշ:

Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին ու ժողովրդին»:

Հայերեն English

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը