Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

2 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 8-ին շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկման առարկա են եղել 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը, 2024-2026 թթ. ՄԺԾԾ առաջարկի հիմքում ընկած հիմնական սկզբունքները, ծրագրի ծախսային շրջանակը, ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղությունները: Անդրադարձ է եղել ընդհանրական մոտեցումներ պահանջող այլ հարցերի ևս:

Մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի և ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների և դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող մակարդակի պահպանմանը վերաբերող հարցերի շուրջ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նախագծերի որակի և արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել ամփոփել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ հնչած դիտարկումներն ու միջգերատեսչական քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում