Արցախ

Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառույցների ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառույցների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, օրակարգում ներառված են եղել լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին, ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում