Պաշտոնական

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների և մոտեցումների կիրառումը:

Կարևորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետևողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների արդյունավետ կառավարումը:

Վարչապետը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել ռազմավարության նախագիծը և այն ներկայացնել կառավարության հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում