Արցախ

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

1 րոպեի ընթերցում

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում մայիսի 6-ին ժամը 13:41-ին ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից՝ օձերն ակտիվանում են հիմնականում մայիս ամսին:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հորդորում են սողունների հանդիպելիս անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում