Արցախ

Ասկերանի շրջանում 44-օրյա պատերազմից մնացած չպայթած զինամթերք է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ասկերանի շրջանում 44-օրյա պատերազմից մնացած չպայթած զինամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից մայիսի 6-ին ժամը 12:38-ին հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։

Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները:

Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն: Ծառայությունից բնակիչներին հորդորել են պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում