Արցախ

Ադրբեջանցիները մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցու տրակտորի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցու տրակտորի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում մայիսի 5-ին ժամը 10:55-ին հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, երբ Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նրա ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, երբ Ա.Վահանյանը (ծնված 1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում՝ իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում