Արցախ

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադրին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադրին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 3-ին ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում