Ucom-ն առաջարկում է միավորել շարժական ու ֆիքսված ծառայությունները Unity փաթեթներում և խնայել մինչեւ 45%

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության ինչպես առկա, այնպես էլ նոր բաժանորդները, միավորելով իրենց ֆիքսված և շարժական ծառայությունները մեկ փաթեթում, կվճարեն մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։

Unity տարիֆի55 000 բաժանորդներ արդեն խնայում են։ Մայիսի 3-ից «Յուքոմ» ընկերությունը բարելավում է Unity սակագնային փաթեթներով նախատեսված թե՛ ֆիքսված ինտերնետի արագությունը, թե՛ շարժական ինտերնետ-փաթեթների ներառումները։ Մասնավորապես, Unity 8000 տարիֆին միացած բաժանորդներն այսուհետ կվայելեն տան ինտերնետը մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ, նախկին 100 Մբիթ/վրկ փոխարեն, իսկ շարժական ինտերնետի ծավալն ամեն ամիս կկազմի 20 ԳԲ` նախկին 15 ԳԲ փոխարեն։

«Լավ լուր ունենք նաև Unity 7000 և Unity 9000 մարզային սակագնային փաթեթներից օգտվող առկա և նոր բաժանորդների համար։ Այսուհետ դուք կունենաք 20 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ՝ 15 ԳԲ փոխարեն, իսկ Unity 9000 փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, նախկին 500 րոպեի փոխարեն», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

12 ամսով միանալու դեպքում Unity սակագնային պլաններով տրամադրվող տան ինտերնետի արագությունը կավելանա 50 Մբիթ/վրկ բոլոր բաժանորդների համար, Իսկ Unity 20 000 սակագնային փաթեթին միանալու դեպքում բաժանորդները կօգտվեն մինչև 500 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետից, նախկին 400 Մբ/վրկ փոխարեն։

Միանալով Unity սակագնային փաթեթներին՝ բաժանորդները ոչ միայն խնայում են ընտանեկան բյուջեն, այլև մտապահում են ընդամենը մեկ հիմնական Unity հեռախոսահամար, որը մուտքագրելովUcom հավելվածումկամ վճարային որևէ հարթակում՝ կարող են արագ վճարել փաթեթում ներառված բոլոր ծառայությունների համար։

Հայերեն English Русский

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը