Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Հոլիվուդ» ծրագրով տոն կնվիրի երաժշտության և կինոյի երկրպագուներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Հոլիվուդ» ծրագրով տոն կնվիրի երաժշտության և կինոյի երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական անգամ հաճելին կմատուցի երաժշտության և կինոյի երկրպագուներին՝ մայիսի 20-ին հանդես գալով «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչի երաժշտություն «Աստղային պատերազմներ», «Մեռնել ուրիշ անգամ», «Մալենա», «Կարիբյան ծովի ծովահենները», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Մատրից», «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ֆորեստ Գամփ», «Գլադիատոր», «Առաքելությունն անիրագործելի է», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Սարդ-մարդը», «Գահերի խաղը», «Ռոկկի» կինոֆիլմերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում