Պաշտոնական

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահը ՀՀ վարչապետին հայտնել է Վայոց ձորի մարզի հետ տարբեր ոլորտներում կապերն ընդլայնելու ծրագրերի մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահը ՀՀ վարչապետին հայտնել է Վայոց ձորի մարզի հետ տարբեր ոլորտներում կապերն ընդլայնելու ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է Քսավիե Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Քսավիե Բերտրանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ ունեն Վայոց ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահն իր տպավորություններով է կիսվել Վայոց ձորի մարզ, այդ թվում՝ Ջերմուկ կատարած այցից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում