Իսկ ինչո՞ւ ՌԴ-ն չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երաշխավորված դրույթները. Խանդանյանն արձագանքեց Պեսկովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, անկախ նրանից, թե ինչ հարթակում են ընթանում բանակցություններն Ադրբեջանի հետ, միշտ պաշտպանում է իր սկզբունքները՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը, Հայաստանի սահմանների անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին:

Անդրադառնալով հարցին՝ եթե կողմերը Վաշինգտոնում բանակցություններից հետո պատրաստվում են նաև Մոսկվայում բանակցություններ սկսել, դա խառնաշփոթ չի՞ ստեղծի՝ պատգամավորը պատասխանեց, որ Հայաստանի տեսանկյունից որևէ խառնաշփոթի հարց չկա, Հայաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, ցանկացած հարթակում միշտ պաշտպանում է այդ սկզբունքները: Դրանք տարածաշրջանում խաղաղության ապահովումն է, Հայաստանի սահմանների անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանությունն են՝ անկախ հարթակից:

Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների վերաբերյալ հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա, և չկան իրավական այլ հիմքեր, Խանդանյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իհարկե, շատ կարևոր է: «Եվ շատ կարևոր է, որ այնտեղ արձանագրված շատ դրույթներ պահպանվեն: Բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված դրույթները, մասնավորապես Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը և այլն»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նկատեց՝ ՌԴ-ն բոլոր պաշտոնական մակարդակներով հայտարարում է, որ կողմ է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը:

Հայերեն English

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA