Podcast. Աշխատանքի տոնավաճառը համագործակցության լավագույն հարթակներից է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղարդեն երրորդ տարին է համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ։ Այս տարի միջոցառումը կկայանա մայիսի 5-ին,ժամը 11:00-14:00-ն ՀՊՏՀ-ի բակում։ Նախագծի մասին Podcast-ի շրջանակում զրուցել ենք տնտեսագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանի հետ ։

Տոնավաճառին մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ։ Այդ թվում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները, բանկեր, ապահովագրական կազմակերպություններ և այլն։ Ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

Հաշվի առնելով աշխատաշուկայում ինտեգրվելու ներկայիս պայմանները՝ կարերայի կենտրոնը կարևորում է նմանօրինակ աշխատանքի տոնավաճառների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու բուհ-աշխատաշուկա փոխգործակցության մեջ:

Նմանատիպ ծրագրերի մշակումն ու իրականացումը միտված է ուսանողներին և նորավարտ շրջանավարտներին հնարավորություն ընձեռելու նախ ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային, ինչպես նաև կողմնորոշվելու կարիերայի ընտրության և կառուցման հարցում:

Աշխատանքի տոնավաճառը այն հարթակն է, որտեղ աշխատանք առաջարկողն ու աշխատանք փնտրողը հնարավորություն են ունենում առերես հանդիպել, նախնական պայմանավորվածություն ձեռք բերել, այդ թվում նաև, հնարավորության դեպքում, հետագա համագործակցության սկիզբը դնել:

Անցյալ տարի մասնակիցների թիվը հասել է 5000-ի և կազմակերպիչները հույս ունեն, որ տարեց տարի թիվը պիտի ավելանա։

Աշխատանքի տոնավաճառը մշտապես կազմակերպվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ։ Բացի տոնավաճառից նախատեսված է նաև աշխատոժողով՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ։ Քննարկվելու են աշխատաշուկայում առկա իրավիճակներն ու հետագա պլանների և զարգացման ձևաչափերի անհրաժեշտությունը։

Ըստ վիճակագրական տվյալների ամենապահանջված մասնագիտություններից են համարվում ՏՏ ոլորտի մասնագետները, հաջորդիվ տնտեսագիտական մասնագիտական որակավորում պահանջող մասնագիտությունները, հաշվապահները, մարկետոլոգները, աուդիտորները, բիզնես անալիստները և այլ մասնագիտություններ։ Տոնավաճառին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ոչ մասնագիտական կրթութամբ անձինք։ Տոնավաճառը բաց է բոլոր աշխատանք փնտրողների համար, կարող են դիմել ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։ Տարիքային սահմանափակում նույնպես չկա, թափուր հաստիքները բազմապրոֆիլ են՝ մաքրուհուց մինչև բժիշկ և խոհարար, ուսանողները ևս կարող են մասնակցել։

Զրույցը ամբողջությամբ լսեք Armenpress-Podcast-ում։

Տաթև Զաքարյան

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան