Սպորտ

Podcast-Sport. Հայ ծանրորդների ձեռքբերումները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հայ ծանրորդների ձեռքբերումները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ Երևանը հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում 4 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Mediamax-Sport-ի երկարամյա լրագրող Գոհար Նալբանդյանի հետ ամփոփել ենք առաջնությունը, խոսել ձեռքբերումներից, նոր անուններից, հավաքականի ներուժից:

«Գուցե, մեր տղամարդկանց և կանանց թիմերը շատ ավելի մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել Երևանում կայացող առաջնությանը, միգուցե, օգնեցին այն երիտասարդները, որոնք միացել էին մեծահասակների հավաքականին և իրենց ցույց տալու մեծ ցանկություն ունեին: Այս ամենը գումարվեց և, ի վերջո, մարզիչներն էլ օգնեցին և մեզ բոլորիս ուրախություն պարգևեցին երևանյան այս առաջնությունում»,-ասաց նա:

Մանրամասները` Podcast-Sport-ում

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում