Հասարակական

Անպայման ուզում էի կանգ առնել այստեղ. Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Անպայման ուզում էի կանգ առնել այստեղ. Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկ այցելության ընթացքում Սուրբ Գայանե եկեղեցի մտավ և մոմ վառեց այնտեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նախ կանգ առավ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ:

«Ջերմուկ գնալիս ճանապարհին նկատեցի եկեղեցին: Եվ վերադառնալիս անպայման ուզում էի մի պահ կանգ առնել, որովհետև մեր պատկերացման մեջ Հայաստանը ներկայացված է նաև այս շատ գեղեցիկ եկեղեցիներով»,-ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը՝ եկեղեցու քահանայի հետ զրուցելիս:

Ապա նախարարը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Հայաստանում եկեղեցիները հիմնականում քաղաքից դուրս կառուցում: Քահանան պատասխանեց՝ երբեմն այդպես են կառուցվում, որ մարդիկ քայլելով որոշակի ճանապարհ անցնեն եկեղեցի հասնելու համար:

Քահանան տեղեկացրեց նաև, որ Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է 2007 թվականին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց եկեղեցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում