Արցախ

Հայաստանն Արցախին 3.5 մլրդ դրամի վարկ կտրամադրի

1 րոպեի ընթերցում

Հայաստանն Արցախին 3.5 մլրդ դրամի վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կտրամադրի 3.5 մլրդ դրամի միջպետական վարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը հավանություն տվեց համապատասխան որոշման նախագծին, որը չզեկուցվող հարցերի շարքում էր:

Միջպետական վարկը տրամադրվում է տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով:

Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում