Պաշտոնական

ՀՀ վարչապետը պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած ուղերձից, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ:

Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության դրական դինամիկան։

Մենք բարձր ենք գնահատում Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կառավարման բարելավմանն աջակցելու գործում։

Կարևորում ենք նաև Էստոնիայի՝ որպես Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկի անվերապահ աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը:

Մաղթում եմ Ձեզ և երկրի նորաստեղծ կառավարությանը արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում