Կրկնակի շրջափակումը Շուշիի շրջանի չորս համայնքի հումանիտար աղետի առջև է կանգնեցրել

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման ու կրկնակի շրջափակման պատճառով Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները հումանիտար աղետի առջև են կանգնել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ շրջափակված համայնքների բնակիչները զրկվել են առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներից:

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Շուշի քաղաքի մոտ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Շուշիի շրջանի չորս գյուղեր կորցրել են ճանապարհատրանսպորտային կապը Ստեփանակերտի և Արցախի այլ շրջանների հետ։ Այնուամենայնիվ, նրանք Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապ պահպանելու հնարավորություն ունեին մինչև ապրիլի 23-ը: Այժմ Հայաստանի հետ սահմանին գտնվող կամրջի մոտ ադրբեջանական կողմից ապօրինի անցակետի տեղադրման պատճառով այդ գյուղերը հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ», - ասաց շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ չնայած ստեղծված իրավիճակին, չորս գյուղերում էլ շարունակում են գործել դպրոցները, վարչական և հասարակական կառույցները։

«Սակայն կրկնակի շրջափակման մի քանի օր շարունակվելը կհանգեցնի հումանիտար աղետի՝ պայմանավորված սննդի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման բացակայությամբ»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ լրջագույն խնդիր համարելով հատկապես բժշկական օգնության կազմակերպման անհնարինությունը:

Նրա խոսքով՝ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 12-ից այս գյուղերի բնակիչները զրկված են Ստեփանակերտի բուժհաստատություններում պետական պատվերով բուժում ստանալու հնարավորությունից: Խնդիրը որոշակիորեն լուծվում էր Գորիս մեկնելու և այնտեղ բուժումը կազմակերպելու միջոցով, որը սակայն այժմ անհնար է: «Ունենք առողջական խնդիրներ ունեցող բնակիչներ և, եթե հիվանդանոց տեղափոխելու և բուժօգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտություն առաջանա, ապա լուրջ խնդիրներ կլինեն»,- ասաց նա։

Անդրադառնալով լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին, Շուշիի շրջվարչակազմի ղեկավարը մանրամասնեց, որ այդ ենթաշրջանի բնակիչները շուտով պետք է թոշակներ և նպաստներ ստանան, որը ներկա իրավիճակում անհնար է դարձել: Այդ պատճառով թոշակառուներն ու բազմազավակ ընտանիքները կարող են մնալ առանց ֆինանսական աջակցության: Ըստ Հովհաննիսյանի՝ Արցախի Հանրապետության իշխանությունները ներկայում աշխատանքներ են տանում՝ փորձելով ռուս խաղաղապահների միջոցով լուծում տալ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքի բնակիչներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու խնդրին:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը