Արցախ

Հաջողվել է որոշակիորեն վերականգնել հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից. Արցախի տեղեկատվական շտաբ

2 րոպեի ընթերցում

Հաջողվել է որոշակիորեն վերականգնել հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից. Արցախի տեղեկատվական շտաբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում ապրիլի 25-ին հաջողվել է որոշակիորեն վերականգնել հումանիտար բեռների՝ վերջին օրերին Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված ներկրումը Հայաստանի Հանրապետությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:

Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա, հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին, լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ:

Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունն ու ըմբռնումը՝ նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալի պարենը նշված ժամկետում չմատակարարելու համար, ինչը պայմանավորված է անգամ հումանիտար բեռների փոխադրման հանդեպ ադրբեջանական կողմի հարուցած լրջագույն խոչընդոտներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում