Արցախ

ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Արցախի նախագահի խոսնակը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետի մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Արցախի նախագահի խոսնակը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները քայլեր են կատարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ տեղեկություններ կհաղորդվեն»,-հավելեց Ավանեսյանը:

Ադրբեջանն ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Ադրբեջանի այս քայլը դատապարտող հայտարարություններ են տարածել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները՝ շեշտելով, որ դա հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստի առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում