Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել է ՀՀ պետական բյուջեի՝ 2023թ. առաջին եռամսյակի կատարողականը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել է ՀՀ պետական բյուջեի՝ 2023թ. առաջին եռամսյակի կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ամփոփ հաշվետվություն՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների ֆինանսական կատարողականի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ըստ գերատեսչությունների տրամադրված հատկացումներին և կատարված կապիտալ ու ընթացիկ ծախսերին: Զեկուցվել է 2023թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալի, ինչպես նաև ՀՆԱ-ի աճի գնահատականի մասին:

Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում: Արծարծվել են մակրոտնտեսական զարգացումներին, 2023թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը, ընթացակարգերի և օրենսդրական դաշտի լավարկմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ:

Վարչապետը կարևորել է պետական բյուջեի՝ պատշաճ մակարդակով կատարումը և հանձնարարել հետևողական լինել նախատեսված կապիտալ ու ընթացիկ ծախսերի, պետական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում