Հասարակական

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ. ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ. ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինաբար անցակետ տեղադրելու փաստի առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն իր Տեղեկագրում:

«2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է շարժը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»,-ասված է տեղեկագրում:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում