Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կոչ է անում Իսպանիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Կոչ եմ անում Իսպանիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ինյարիտուն՝ նշելով, որ Իսպանիան պետք է օրինակ վերցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչացած մյուս երկրներից։

Իսպանացի պատգամավորը նկատեց, որ Իսպանիայի տարբեր շրջաններ Ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր են ընդունել՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ երկիրը պաշտոնական մակարդակով ընդունի կատարվածը։

Օրենսդիր գործիչը միևնույն ժամանակ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի անհրաժեշտ է դառնում Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության պայմաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում