Այսօր միացա հայ ժողովրդին՝ հիշելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին․ ԱՄՆ դեսպան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
«Այսօր ես միացա հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ՝ հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված մեկուկես միլիոն հայերին և խորհելու հայ ժողովրդի տոկունության և վճռականության մասին» - գրել է նա։
Today I joined the people of Armenia at the Armenian Genocide Memorial to remember the one and a half million Armenians who perished in the Armenian genocide, and to reflect on the resilience and resolve of the Armenian people pic.twitter.com/Frfe7aOraI
— Ambassador Kristina A. Kvien (@USAmbYerevan) April 24, 2023
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում Քվինը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը: