Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է, դա պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած, և դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն հայերի, այլ նաև միջազգային հանրության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բոլորս մտահոգված ենք այդ հարցերով, որովհետև մեր արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած: Եվ դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային հանրության համար: Եվ ինքս փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները՝ բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման շրջանակներում»,-ասաց Մանասյանը:

ՄԻՊ-ը կարևորեց ջանքերը մեկտեղելը՝ հարցի ճշգրիտ և պատշաճ լուծման հասնելու համար:

ՄԻՊ-ը վերջերս մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մանդատով մեկնել էր Տեղ համայնք, որի շուրջ ադրբեջանցիները սադրանքների էին դիմել: Թեև ՄԻՊ-ը հիացած է Տեղ համայնքի բնակիչների խիզախությամբ, սակայն դրա հետ մեկտեղ արձանագրում է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա շատ լուրջ խնդրիրներ:

«Մասնավորապես, շատ լուրջ խնդիրներ են առկա մեր քաղաքացիների կյանքի և անվտանգության իրավունքի, սեփականության, կրթության իրավունքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների տեսանկյունից: Այս առումով պետք է շատ համակարգված և գրագետ քաղաքականություն վարել»,-ասաց ՄԻՊ-ը:

Մանասյանը վստահեցնում է, որ այդ բոլոր խնդիրներն իր բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների շրջանակում պարտադիր առաջնահերթության կարգով բարձրաձայնում է: Այս և արցախահայերի իրավունքների համատեքստում նա շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է սկսի այս իրավունքների պաշտպանությանը շատ հստակ գնահատական տալ:

Փաստաթղթեր են պատրաստվում նաև պետական մարմինների համար: «Որպես ՄԻՊ փորձել եմ արձանագրել այն խնդիրները, որոնք կան մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, փորձել եմ գտնել դրանց համար որոշակի լուծումներ կամ առաջարկներ: Դրանք ամփոփվում են և ներկայացվելու են պետական մարմիններին»,-ասաց նա:

ՄԻՊ-ը և ՄԻՊ աշխատակազմը պատրաստ են ոչ միայն այդ արձանագրումները հանձնել պետական մարմիններին, այլ նաև ակտիվորեն ներգավվել այդ խնդիրներին լուծումներ գտնելու և կյանքի կոչելու գործընթացում:

Հայերեն English Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին