Ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջին անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը, վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ ԱՄՆ-ն երեկ մտահոգություն է հայտնել, քանի որ դա խաթարում է գործընթացը: Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի՞ վնասում խաղաղության գործընթացին՝ Քրիստինա Քվինն ասաց. «Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը»:

Նա վերահաստատեց՝ ԱՄՆ-ն փորձում է առաջ շարժվել, ջանքեր գործադրել՝ խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:

Անդրադառնալով որպես զսպող միջոց՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառմանը՝ դեսպանը նկատեց, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ԱՄՆ-ն ինչ կանի ապագայում, այդ մասին չի կարող որևէ մեկնաբանություն տալ:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվողՀակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

Հայերեն العربية English Русский Türkçe

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ