Արցախ

Անտառում մոլորված 5 պատանիներին Արցախի ՆԳՆ ծառայողները հայտնաբերել և տեղափոխել են Ստեփանակերտ

1 րոպեի ընթերցում

Անտառում մոլորված 5 պատանիներին Արցախի ՆԳՆ ծառայողները հայտնաբերել և տեղափոխել են Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ապրիլի 22-ին ժամը 11 :38-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությանը հեռախոսազանգով հայտնել է, որ բացօթյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել:

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից, անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11 :40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:

Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում