Նիդերլանդների տարբեր քաղաքներում կայանալու են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման մի շարք միջոցառումներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական օրագիր»-ից, ապրիլի 19-ին Ամստերդամի Eye կինոթանգարանի ցուցասրահում ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմով սկսվել է անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը` Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի բացման խոսքով:

Անդրադառնալով սպասվող միջոցառումներին՝ աղբյուրը հայտնում է, որ ապրիլի 23-ին հիշյալ ֆիլմը ցուցադրվելու է նաև Ուտրեխտում և Մաստրիխտում:

Մաստրիխտում տեղի «Անի» հայ համայնքը և Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակը ոգեկոչելու են ապրիլի 23-ին, Սուրբ Կարապետ Եկեղեցում։ Ծրագրում նախատեսված են Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները` Արմեն Նազարյանի ղեկավարած լարային քառյակի կատարմամբ, լինելու են նաև ընթերցումներ։ Ոգեկոչման արարողությունը ավարտվելու է ֆիլմի ցուցադրությամբ:

Ասենում և Ալմելոյում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձաններին հայ համայնքներից ժամանած պատվիրակները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհելու ապրիլի 24-ին: Ալմելոյում ծրագիրը սկսվելու է Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում Հայոց եկեղեցու ներկայացուցիցչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով ու աղոթքով:

Ապրիլի 25-ին Ալմելոյի հայ առաքելական եկեղեցին ՀԲԸՄ հիմնադրամի և «Երևան» կազմակերպության հետ ցեղասպանության թեմայով կազմակերպելու է «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Անի Հովհաննիսյանը: Ֆիլմի սցենարն այսպես է զարգանում. Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայի թոռնուհին գնում է իր կորսված նախնիների հայրենիք՝ բացահայտելու վաղուց թաղված ճշմարտությունները: Իր ճանապարհորդության ընթացքում հանդիպում է շոտլանդացի հետախույզի, որի հետ շատ գաղտնիքներ են բացահայտում...

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ընդարձակ արարողակարգ է նախատեսված Ամստերդամում: Այն կազմակերպել է «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը «Սուրբ Հոգի» եկեղեցու հետ, ամենամյա ոգեկոչումը տեղի է ունենալու ապրիլի 23-ին հայ առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու արտաքին պատին տեղադրված հուշաքար-խաչքարի մոտ։

Ծրագիրը սկսվելու է կարճ աղոթքով, որին հաջորդելու են մի շարք ելույթներ, հուշարձանին դրվելու են ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Եկեղեցու հարևանությամբ «Հայկական կամրջի» վրա Black Swan կվինտետի երաժշտական կատարումներին հաջորդելու է լռության րոպեն։ Արարողությանը ելույթ է ունենալու դեսպան Տիգրան Բալայանը: Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը նախատեսված են Ամստերդամի փոխքաղաքապետ Ռուտգեր Խրոտ Վասինկի, խորհրդարանի ու քաղաքային խորհրդի պատգամավորների ելույթները: Հիշատակի արարողությանը մասնակցելու են նաև Նիդերլանդների քաղաքացիական հասարակության, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Նիդերլանդների հունական, ասորի և եզդի համայնքների անդամներ։

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենալու Նիդերլանդների հայ համայնք ունեցող մյուս քաղաքներում:

Հայերեն English

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը