Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպական Միության դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրությունը, Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածուն Վասիլիս Մարագոսն է։

Վասիլիս Մարագոսը ներկայում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է:

Վասիլիս Մարագոսը նույն Գլխավոր տնօրինությունում նախկինում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:

Բացի այս նշանակումից՝ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին:

Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում