Պաշտոնական

Ի պատիվ ՀՀ նախագահի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ

1 րոպեի ընթերցում

Ի պատիվ ՀՀ նախագահի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատիվ պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով՝ բարձր գնահատելով երկկողմ բարեկամական հարաբերություններն ու բարձր մակարդակի համագործակցությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ առանձնահատուկ ընդգծվել են Լիտվայի և Հայաստանի միջև ամուր արժեհամակարգային ընդհանրությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում