Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։

«Արմենպրես»-իհետ զրույցումայս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Տեսակցությունների շրջանակում ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ՝ Կարմիր Խաչի նամակների միջոցով»,- ասաց նա:

Ամատունին նշեց, որ կալանավորված ադրբեջանցի զինծառայողների առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը քննարկում են միայն պահող իշխանությունների հետ։

Հայերեն English Français