ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։