Podcast-Հարց բժշկին. սթրեսն ու տագնապը աղեստամոքսային համակարգի ցավեր և խանգարումներ առաջացնող տարածված պատճառներից են. մասնագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամոքսի ցավի կամ մարսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են, և քիչ չէ նաև սթրեսի դերն այդ խնդիրների զարգացման գործում։ Սակայն ցավոք, մենք բոլորս անընդհատ գտնվում ենք սթրեսի ենթարկվելու վտանգի տակ: Ու ըստ մասնագետների՝ սթրեսն ու տագնապը որովայնի ցավեր ու աղեստամոքսային համակարգի այլ ախտանշաններ առաջացնող տարածված պատճառներից են: Սթրեսի պատճառով վատ սնվելը, վնասակար սովորությունները նույնպես թողնում են բացասական ազդեցություն մարսողական համակարգի վրա։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Աստղիկ Խաչատրյանի հետ զրուցել ենք շատ տարածված աղեստամոքսային ֆունկցիոնալ հիվանդություններից՝ հասկանալու համար, թե ի՞նչ ազդեցություն ունեն նյարդային խանգարումները և սթրեսը ստամոքս-աղիքային համակարգի վրա:

«Մեր ազգաբնակչության շրջանում միշտ էլ սթրեսները շատ են եղել, իսկ վերջին իրադրությունների՝ հատկապես պատերազմական իրավիճակի հետ կապված դրանք բավականին սրվել են ու արդեն ակնառու են: Ինչպես ցանկացած օրգան համակարգ, այնպես էլ ստամոքս-աղիքային համակարգի հարցում նյարդային համակարգը մեծ դեր ունի և այն ունի իր ուրույն նյարդային հիվանդությունները»,-ասաց բժիշկ Խաչատրյանը :

Մասնագետն ընդգծեց, որ ոչ մի բժիշկ կամ որևէ հիվանդ չի կարող միանշանակ տարբերել ու հասկանալ, որ աղեստամոքսային համակարգում առաջացած ցավերը նյարդերից են, քանի որ նման ախտորոշում կարող է լինել միայն գործիքային հետազոտություններ իրականցնելուց հետո:

Անդրադառնալով այն մթերքներին, որոնք առաջացնում են էներգիայի պակաս, դեպրեսիա, մասնագետը նշեց, որ դրանց շարքին է պատկանում ածխաջրեր պարունակող մթերքները՝ հացաբուլկեղենը, խմորեղենը, քաղցրավենիքը. «Ինչքան էլ որ մեզ թվա, թե քաղցրը էներգիա է հաղորդում, այն ունի այդ շատ կարճ ազդեցություն, ցանկացած յուղոտ, տապակած, ապխտած սնունդը բերում է էներգիայի պակասի, իսկ դրան հակառակ կանաչ բանջարեղենը, տերևները, մրգերը տալիս են էներգիա»,-ընդգծեց մասնագետը:

Ի՞նչ կապ կարող է լինել դեպրեսիաների և ստամոքսային խոցի միջև: Ստամոքսի խոց, առաջացման պատճառները, բուժումը և կանխարգելումը: Ո՞րն է գրգռված աղիների սինդրոմ: Ո՞ր մթերքն է հակացուցված խոցեր ունեցող հիվանդներին, որո՞նք՝ գրգռված աղու սինդրոմի դեպքում: Շատերը նշում են, որ սուշին վտանգավոր է, մյուսներն էլ հերքում են և շարունակում վայելել սիրելի ուտեստը, արդյո՞ք այն իրոք վտանգավոր է: Որո՞նք են վերջին շրջանում հանդիպած ամենատարածված խնդիրները և պացիենտների կողմից ամենաշատ հանդիպող սխալները, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան