Հասարակական

Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը 100 հազար եվրո է հատկացնում ԼՂ-ից տեղահանվածների համար

2 րոպեի ընթերցում

Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը 100 հազար եվրո է հատկացնում ԼՂ-ից տեղահանվածների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը (AECID) 100 հազար եվրո է հատկացնում՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր մարդկանց աջակցելու, կենսապայմանները բարելավելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է COPE ռադիոկայանը:

Նշվում է, որ Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը (AECID) համաձայնել է 100 հազար եվրոյի չափով ներդրում կատարել, աջակցել «Գործողություն սովի դեմ» ՀԿ-ին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը Սյունիքում:

Նպատակն է՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում ֆինանսապես, նաև՝ հոգեսոցիալական ուշադրությամբ աջակցել մոտ 250 տեղահանված ընտանիքների:

Գործակալության հայտարարությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ կան մոտ 1000 խիստ խոցելի տեղահանվածներ, ովքեր ֆինանսական աջակցություն կստանան՝ հոգալու համար իրենց հրատապ լուծում պահանջող կարիքները:

Ծրագիրը կկենտրոնանա հատկապես հղի և կերակրող կանանց, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև Գորիսի 13 սահմանամերձ համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Բացի այդ, ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 100 տեղահանվածների, ովքեր կարիք ունեն հոգեսոցիալական և հոգեկան առողջության աջակցության՝ Գորիսում գործող «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում