Մահացել է Վարդան Դևրիկյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 59 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Գիտությունների ազգային ակադեմիայից:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:

1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:

1989թ-ից մինչ օրս աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում:

1990- 1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:

Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

1993 – 2009 թթ. աշխատել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ:

2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից առ այսօր՝ ինստիտուտի տնօրեն:

Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն լեզուներով:

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ:

Հայերեն Русский

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է