Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարտի 30-ից Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը, որն առաջացել է այդ տարածքում հայ և ադրբեջանցի սահմանապահների տեղակայման գործընթացին զուգահեռ, մանրամասն քննության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

«Ինչ վերաբերվում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ որակեց և հայտարարեց, որ դրանք հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։

Մարտի 30-ին Տեղ-Կոռնիձոր հատվածում հայ և ադերբեջանցի սահմանապահների տեղամայկան ընթացքում ի հայտ էին եկել քարտեղների տարընթերցումներ։ Հայաստանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել ևիրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Ապրիլի 11-ին սակայն, Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում ագրեսիա իրականացրեց, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող։

Հայերեն English Русский

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Նոր սերնդի կապիտալը և Հայաստանը․ Իրինա Բելիշևան մատնանշում է երկրում ձևավորվող ժամանակակից ֆինանսական միջավայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը