Արցախ

Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի տարածած հաղորդագրությունից:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ապրիլի 17-ից սկսած՝ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

340993751_759219045810607_3909077923105501207_n.jpg (172 KB)

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Արցախի իշխանությունները որոշել են վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարաս, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ։

340792258_559930842652032_1076690331862472403_n.jpg (105 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում