Հասարակական

ԱԺ-ում զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում ապրիլի 13-ին Զինված ուժերիև այլ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի և անվտանգային միջավայրի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

« Հիշում եք, որ այսօր առավոտյան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որպեսզի երեկվա իրադարձությունների և ընդհանրապես անվտանգային միջավայրի վերաբերյալ փակ քննարկում կազմակերպվի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Տեղեկացնեմ, որ կազմակերպել ենք, որը տեղի կունենա վաղը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փակ նիստի ձևաչափով, որին կկարողանան մասնակցել բոլոր պատգամավորներ։ Ժամի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Ռուբինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում