Մշակույթ

Միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելառուսում ստեղծագործող երգչուհու երևանյան մենահամերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 15-ին ժամը 19:00-ին:

5.jpg (410 KB)

Համերգին կհնչեն Բախի, Բելլինիի, Պուչինիի, Ռոսսինիի, Դոնիցետտիի, Գունոյի, Պուլենկի, Դելիբի, Ա. Բաբաջանյանի, Ն. Զարիֆյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կոնցերտմայստերը դաշնակահար, Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանն է:

«Մեծ հուզմունքով ու ուրախությամբ եմ պատրաստվում երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Ուրախ եմ, որ կկարողանամ հայ ունկնդրին ներկայանալ իմ արվեստով։ Ընտրել եմ այնպիսի ծրագիր, որը, վստահաբար, դուր կգա հանդիսատեսին: Այնպես որ, սիրով կսպասեմ բոլորին»,-նշել է Գոհար Հակոբյանն, ով իր արտերկրի բոլոր ելույթներին պարտադիր ներկայացնում է հայ կոմպոզիտորների գործերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում