Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ․ հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները՝ տարհանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերը կրակել են նաև հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները, աշխատակիցները տարհանվել են:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը

«Ժամը 17:15-ի սահմաններում սկսել են կրակել: Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը և էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»,- ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանը նաև ականանետեր է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը դիմել է անհրաժեշտ պաշտպանական գործողությունների։

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ հայկական կողմն ունի 3, ադրբեջանական կողմը՝ 4 զոհ։

Հայերեն العربية English

Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ

7.9 մլն դրամ արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Պուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասին

Իրազեկման աշխատանքային հանդիպումներ՝ Անիի համայնքապետարանի ավագանու անդամների համար

Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենք տեղակայել նոր երկրներում. Լեհաստանի ՊՆ

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն կարգավորման հարցը

Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին