ԱրարատԲանկը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքների 100 երեխայի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Լոֆթ» կենտրոնում ապրիլի 6-ին մեկնարկել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագիրը։

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագծի իրագործումը «Լոֆթ» ՀԿ-ն սկսելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայում անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։

Նախագծի իրագործման առաջին փուլում կներգրավվի Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից 1000 աշակերտ, որից 100-ի ֆինանսավորումը կստանձնի ԱրարատԲանկը։ Դպրոցահասակ երեխաները կստանան դեպոզիտային նվեր-քարտեր՝ Վանաձորի «Լոֆթ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու, տարաբնույթ իրադարձությունների մասնակցելու և կենտրոնի հնարավորություններից օգտվելու համար։

«Մեզ համար խիստ կարևոր էր մասնավոր կառույցների աջակցությունը և նրանց նվիրատվությունները, որի շնորհիվ յուրաքանչյուր երեխա կարողանալու է տարեկան կտրվածքով հաճախել կենտրոն և օգտվել կենտրոնի բոլոր հարմարություններից, կրթական և մշակութային իրադարձություններից: Այս համատեքստում ԱրարատԲանկը մեր լավագույն գործընկերն է, որ միանգամից մտնելով ամբողջ ծրագրի տրամաբանության և մեր ապրումների մեջ՝ համաձայնեց աջակցել մեծ քանակով՝ 100 երեխայի։ Ի դեպ, ԱրարատԲանկը մեր խոշոր դոնորներից է», - նշել է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն, նախագահ Արևիկ Համբարձումյանը։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանն էլ ասել է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալական կարգավիճակից, պետք է ունենա կրթվելու և զարգանալու հնարավորություն.

«Ուրախ ենք, որ «Նվիրիր կարդալու րոպեներ» սոցիալ-կրթական ծրագրին մեր մասնակցությամբ նպաստում ենք ծրագրի ապակենտրոնացմանը և հնարավորություն ենք ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին մուտք գործել Վանաձորում տեղակայված նորարարական, տեխնիկապես և ծրագրային հագեցած «Լոֆթ» տարածք»:

Նշվում է, որ փոխըմբռնման եռակողմ հուշագիրը ստորագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԱՍՀ նախարարության եւ «Լոֆթ» կենտրոնի միջև։ Միջոցառմանը ներկա էին ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատու այլ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին