Ավելի քան 20 տարի պարուսույց. պարը մարմնի լեզուն է, որ հնարավորություն է տալիս շարժումների, երաժշտության միջոցով փոխանցել ասելիք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատերի կարծիքով պարն ուղղակի շարժումների մի խումբ է, սակայն այն մի ուրիշ աշխարհ է, որտեղ ամեն ինչ անսահման գեղեցիկ ու համաչափ է: Պարը մարմնի լեզուն է, հոգու ռիթմը: Յուրաքանչյուր շարժում մի բառ է, իսկ յուրաքանչյուր պար` մի պատմություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցումպարուսույց Քրիստինա Ավագիմյանը նշեց, որ իր համար պարարվեստը արվեստների արվեստ է:

Պարուսույց Քրիստինա Ավագիմյանի օրը սկսվում է վաղ նախաճաշով, որդուն մանկապարտեզ ուղեկցելով ու դեպի պարի աշխարհ վազքով, որտեղ արդեն մոռանում է նույնիսկ ժամանակի մասին:

«Պարարվեստը ոչ վերբալ արվեստ է, ինձ համար այն արտահայտվելու միջոց է, երբ դու հնարավորություն ունես շարժումների, ժեստերի, քո մարմնի դիրքերի և երաժշտության հետ համատեղ ասելիքդ հասցնել հանդիսատեսին: Արվեստների մեջ պարարվեստը ինձ համար ամենաթանկն է, արվեստների արվեստն է»,- ասաց Քրիստինան:

Անդրադառնալով մասնագիտության բարդություններին՝ պարուսույցն առանձացրեց հատկապես վնասվածքները:

Քիրստինան նշեց, որ պարարվեստում հաջողելու և լավագույնը լինելու համար առաջին հերթին պետք է սիրել մասնագիտությունը: Հաջողության հասնելու համար չափազանց կարևոր է նաև աշխատասիրությունը:

«Քանի որ մենք հիմնականում սկսում ենք պարել փոքր տարիքից, շատ-շատ հարցեր այդ ժամանակվանից շտկվում են։ Իհարկե, կան շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր ի սկզբանե ունեն այդ տաղանդը, իրենց հետ ավելի հեշտ է աշխատել, բայց լինում է, երբ գալիս են ու չունեն այդ տաղանդը, բայց աշխատասիրության արդյունքում հասնում են ցանկալի արդյունքի»,- ասաց մասնագետը:

Պարուսույցն ընդգծեց՝ մանավանդ նոր հաճախող փոքրիկների հետ դասընթացը կարևոր է սկսել պարի պատմությունից, հետո արդեն առաջին քայլերը և այդպես շարունակաբար:

Մասնագետը ժպիտով նշեց, որ լինում են նաև փոքրիկներ, որոնց ծնողները պարի են բերում հակառակ նրանց կամքի, սակայն կարճ ժամանակ անց, բացահայտելով պարային աշխարհը, նրանք փոխում են իրենց տրամադրվածությունը:

Պարուսույցը դասավանդում է ավելի քան 20 տարի: 7 տարեկանում իրականացրած ընտրությունը Քրիստինային մեկընդմիշտ կապել է պարարվեստին:

Նյութի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26