Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-14/23. Գասպարյան, Գավալդա, Դիլ

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-14/23.   Գասպարյան, Գավալդա, Դիլ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Նորեկ Գասպարյան, «Շուշեցի մի ծիծաղող տղեկ»

337193397_133725079533551_5993468986422476236_n.jpg (529 KB)

Նորեկ Գասպարյանի «Շուշեցի մի ծիծաղող տղեկ» վեպը մանկական զվարթախոսության տարերքով ստեղծված գործ է, որտեղ սեփական ընտանիքի պատմությունն ու մանկության հուշերի գունեղ նկարագրությունը աստիճանաբար վերաճում է յուրօրինակ էպիկական ասքի՝ Շուշի քաղաքի, տոհմիկ ու եկվոր շուշեցիների ոչ միանշանակ հարաբերությունների, կենցաղի ու սովորությունների մասին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Աննա Գավալդա, «Պարզապես միասին»

337312703_1336060917175850_6685306002405760642_n.jpg (315 KB)

Վեպի գործողությունները տեղի են ունենում Փարիզում։ Հերոսները միայնակ, կյանքում իրենց տեղը չգտած երիտասարդներ են։ Ճակատագիրը նրանց միավորում է նույն հարկի տակ։ Այս գիրքը բախումների, դժվարությունների, ինչպես նաև քնքշության, ընկերության, ջերմության մասին է, այն մասին, թե որքան կարևոր են երջանկության և հաջողության ուղին գտնելու համար հոգեկից մարդիկ։ Թարգմանությունն ֆրանսերենից` Թագուհի Բլբուլյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Գրեգորի Դիլ, «Ամեն ոք ձեռներեց է: Տնտեսական ազատության իրացումը հետխորհրդային երկրում»

337366173_207319015270511_5039457032599644190_n.jpg (43 KB)

Գրեգորի Դիլի գիրքը Հայաստանի տնտեսության, ձեռնարկատիրական մտածելակերպի և հետկոմունիստական մշակույթի մասին է: Այն հայերին ցույց է տալիս, թե ինչպես արտադրել այն, ինչը նրանք արժեքավոր են համարում և վերահսկել արտադրման այդ գործընթացը: Գիտելիքը հարստության հիմնական աղբյուրն է աշխարհում:

Այն գիտելիքը, որ առաջարկում է այս գիրքը, ամփոփում է իմ լավագույն փորձը՝ մեղմելու ոչ բավարար ֆինանսական կարողության խնդիրը, որով պետք է ապահովվեին մարդկանց հարմարավետությունն ու բարգավաճումը, խնդիր, որն այլ կերպ կոչվում է աղքատություն: Հենց այսպես եմ ես ցանկանում իմ ներդրումն ունենալ մեր շուրջը առկա լայն հնարավորությունների դաշտում, որոնք կարող ենք դիտարկել որպես ավելի մեծ հարստություն: Հետևաբար՝ այս գիրքը նվիրված է յուրաքանչյուր մարդու: Թարգմանությունը՝ Տաթև Սահակյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում