Արցախ

Արցախի նախագահը մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Սբ.Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Պատարագին մասնակցել են նաև հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում