Նախագահը մեքսիկացի սենատորների հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում:

«Ուրախ եմ այս հանդիպման համար, որն առիթ է ստեղծում ձեզ երախտագիտության խոսքեր հղել Մեքսիկայի Սենատում ձեր քաղաքական դիրքորոշման համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին աջակցելու համատեքստում: Մեզ համար շատ մեծ նշանակություն ունի այն, որ դուք այդ քայլն արել եք, քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենացավոտ էջերից է:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօրվա մեր իրավիճակի հետ կապված ձեր դիրքորոշման և աջակցության համար, խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային»:

Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է.«Հայոց ցեղասպանությունն, առաջին հերթին, մարդու իրավունքների խախտման մասին է: Սենատորները շատ լավ գիտակցում են՝ այն թեմաները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, պետք է մշտապես տեսանելի լինեն, որպեսզի նման ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն»:

Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը մեքսիկացի խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, ղարաբաղյան հակամարտության ծագման և բովանդակության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի վտանգի առջև:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել մշակույթի, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացման և առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորություններին:

Հայերեն English Français Русский

Թրամփը մաքսատուրքերը կքննարկի Կանադայի վարչապետի և Մեքսիկայի ղեկավարության հետ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

Մարտունիի համայնքապետն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդականին

«Ալիե պառուսա» բնակելի համալիրում պայթյունից վիրավորվել է Դոնբասում գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին գրանցվել է 97 ծնունդ

Գեղարքունիքի մարզը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի 17 մարզիկով

Թրամփը հայտարարել է, որ USAID-ն ղեկավարվում են «ցնորված արմատականներ»

Գեղարքունիքի մարզպետն անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի ամփոփիչ նիստ

Հայտնի է Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձանց քաղաքացիությունը

Հայաստանում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը