Արցախ

Արցախում ականի պայթյունից քաղաքացիական անձ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Արցախում ականի պայթյունից քաղաքացիական անձ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկայի ոստիկանության բաժանմունք ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997թվականին) պայթել է ականի վրա:

Վերջինս տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում