Արցախ

Կեղծ են լուրերը, թե ապրիլի 1-ից կբացվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Արցախի ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Կեղծ են լուրերը, թե ապրիլի 1-ից կբացվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Արցախի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից՝ ապրիլի 1-ից կբացվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։

Արդեն 111 օր է Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիդրներին։

Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները։

ՆԳՆ-ից հորդորում են չտրվել կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում