Արցախ

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, կիրառել հրաձգային զենք ու նռնականետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, կիրառել հրաձգային զենք ու նռնականետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերը մարտի 31-ին շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում